→ Իվանե Մկրտչյան՝ ԱրմենՏրադի Թղթակից Վրաստանում ←

Կապ՝ Wattsap-ով. 00 995 597 73 34 43
Խոսում է հայերեն, վրացերեն և ռուսերեն
↑ ↑ - ↓ ↓
Իվանե Մկրտչյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի
25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
1987 – 1996 թթ. նա սովորել է Թբիլիսիի թիվ 116 միջնակարգ դպրոցում:
Մանկուց նա հետաքրքրված է եղել ազգային երգ ու պարով:
1997 – 1999 թթ. նա աշխատել է Թբիլիսիի «Հայք» հայկական
երգ ու պարի համույթում որպես դուդուկահար:
Համույթի հետ նա հյուրախաղերի է եղել Հունաստանում,
Բուլղարիայում, Ֆրանսիայում:
2011 թվականին Թբիլիսիում բացվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն»
կրթամշակութային և երիտասարդության կենտրոնը:
Կենտրոնում գործում էր նախակրթարան, կիրակնօրյա դպրոց, երգչախումբ:
2012 թվականից բացվեցին ազգային նվագարանների՝
դուդուկի և դհոլի, խմբակներ:
Այդ ժամանակից մինչև այսօր նա աշխատում է «Հայարտուն»
կենտրոնում որպես դուդուկի ուսուցիչ:
Աշակերտներիս հետ մասնակցել և մասնակցում է Վրաստանում
և Հայաստանում անցկացվող տարբեր միջոցառումների,
փառատոների, Թբիլիսիում անցկացվող ամենամյա
սայաթնովյան «Վարդատոնին»:
2019 թվականին «Nicolas Jaar & Group» համույթը, որի կազմում
ներառված էին տարբեր երկրների երաժիշտներ, կազմակերպել
էր հյուրախաղեր Իտալիա, Հոլլանդիա և Ավստրալիա:
Շրջագայել է նա համույթի հետ որպես դուդուկահար:
2024 թվականին ֆրանսիացի երաժիշտ Զոյե Պերրետ Թբիլիսիում
հիմնեց «Դաստա Ավալա» համույթը, որի կազմում
ընդգրկվեց նաև նա որպես դուդուկահար:
2024 – 2025 թթ. համերգներով ելույթ ունեցան
ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Ֆրանսիայում:
2025 թվականին «Հայարտուն» երգի-երաժշտության համույթը,
ինչպես նրա ղեկավարությամբ, մասնակցել է Վրաստանի
Առաջին ալիքի «Ժողովրդական երգիչ» նախագծին:
Հասել է մինչև կիսաեզրափակիչ փուլ:
Նա ամուսնացած է, ունի մեկ դուստր:
↑ ↑