↓ Մանուկ Հարությունյան՝ ԱրմենՏրադի Թղթակից Հայաստանում ↓
Կապ՝ Wattsap-ով: 00 374 93 24 26 72
հեռախոսով կամ գրավոր,
(հաղորդագրություն որ ինքը թարգմանելու է):
Մանուկը սիրով կպատասխանի ձեզ։
↑ Վերադառնալ դեպի Էջի Վերևը ↑
*
Երաժիշտ Մանուկ Հարությունյանը ծնվել է Երևանում 1959թ։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան ազգային երաժշտական կոնսերվատորիան։
Լինելով երաժիշտ կատարող թավջութակահար իր հետաքրքրությունն
ուղղորդեց դեպի ազգային ավանդական հոգևոր կոմիտասյան և
ժողովրդական մաքրամաքուր մեղեդիների հոգեպարար աշխարհը։
Նա աշխատել և ղեկավարել է տարբեր նվագախմբերում նաև մասնակցել է
բազմաթիվ միջազգային և համամիութենական փառատոներին և մրցույթներին։
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել արտ երկրներում (Շվեցարիա՝ Ֆրանսիա՝
Չեխոսլովակիա՝ Ռուսաստան՝ Բելգիա՝ Լյուքսեմբուրգ՝ Գերմանիա՝ Հոլանտիա՝
Իտալիա՝ Կանադա՝ Կորեա՝ Հնդկաստան) ինչպես նաև Հայաստանի շատ քաղաքներում։
Ոգեշնչված ավանդական ազգային Նվագարաններով և նրանց ակունքներով՝
1985-1987 թվականներին ստեղծեց «Մանջութ» հինգ լարանի նվագարանը ՙ
որը նշանակում է Մանուկի ջութը և ստեղծեց «Ջութ»ը ՙ եվրոպական
ջութակի և Վիօլայի հայկական նախատիպը և նաև «Թավջութ»ը
որը եվրոպական Չելլօյի հայկական օրինակն է։
1992-2002 թվականներին աշխատել է Կոմիտասի անվան երաժշտության
ազգային կոնսերվատորիայում որպես հայկական ավանդական նվագարանների
մասնագետ և նվագել է ազգային նվագախմբում։
Որպես հայ նվագարանների մասնագետ և վերականգնող վարպետ միևնույն
ժամանակ փորձում է հավաքել անցյալից քիչ մնացած հնագույն հայկական
նվագարանները վերականգնելով և նոր կյանք և շունջ տալով նրանց։
Վարպետ Մանուկը իր արվեստանոց ցուցասրահում՝ ըստ ցանկության՝
այցելություններ է կազմակերպում՝ որտեղ ներկայացնում է
հայկական ավանդական երաժշտական նվագարանները երեխաների՝
երիտասարդների՝ և մեծահասակների՝ համար՝ ովքեր ձգտում են
իրազեկ լինել հայկական ավանդական նվագարանների պատմությանը
նաև իր ստեղծած նվագարաններով ներկայացնում է հայկական մեղեդիների
մաքրամաքուր օրինակները տարբեր դարաշրջաններից մեզ հասած։
Մանուկ Հարությունյանը արձագանքում է աշխարհի հրավերներին հատկապես
հանդիպումները աշխարհի երեխաների դպրոցականների և ուսանողերի հետ
ներկայացնելով նվագարանների հնագոյն ակունքների պատմությունը մատուցելով
նաև նորաստեղծ նվագարաններով պատմական արժեքավոր հոգեպարար մեղեդիները:
Վարպետ Մանուկի առաքելությունն է հնագոյն հայկական նվգարանների
պահպանումը՝ վերականգնումը՝ վերաստեղծումը՝ այդ շատ արժեքավոր
գործը որպեսզի դրանք պահպանվեն և չընկղմվեն մոռացության մեջ։
Վարպետը համոզված է իր փորձով՝ որ երաժշտական նվագարանները՝
նման են հոգևոր «զենքերի» որոնք ճիշտ տեղում և ժամանակին
օգտագործելով փրկում են մարդկային բազմաթիվ կյանքեր։