ԱրմենՏրադ

Fr  En  Am


Հիմնական էջ


Հայկական Ավանդույթներ Գործունեություններ

Գրքեր Կապեր Կապակցվել


Թղթակիցներ


Ցանկ


Դեպի Էջի Ստորոտը


↑ ↑ -  ↓ ↓

→ Հայկական Ավանդույթը ←


Երաժշտություն և Պար

Ճարտարապետություն Կավագործություններ Տարազներ

Հնագույն Պատմություն և Քաղաքակրթություն Լեզվաբանություն

Ձեռագրեր Մանրանկարներ Նկարչություն

Բույսեր և Կենդանիներ Քանդակագործություն

Խոհարարություն Գորգեր

Թատրոն Նախնիների Կյանքը


↑ ↑ -  ↓ ↓

→ Հայ Թատրոնը ←


↑ ↑ -  ↓ ↓

→ Հայ Թատրոնը Ֆրանսիայում 1930-ից 1948 թթ ←


Ֆրանսիայի հայկական թատրոնը շատ հարուստ է եղել
բեմադրություններով տաղանդավոր դերասանների հետ
երեք ժամանակահատվածում՝ 1930-ից 1948 թթ ընթացքում։
Մոտ 1939 թվականին ստեղծվեց առաջին թատերախումբը
«Նոր Բեմ» անունով՛ Հայ Օգնության Կոմիտեի (ՀՕԿ)
հովանու ներքո, եւ Աչո Շահխաթունու ղեկավարությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ստեղծվեց
մեկ այլ թատերախումբ Խորէն Փափազեանի նախաձեռնութեամբ
եւ տնօրինութեամբ։
Ազատագրումից հետո ստեղծվել է նոր թատերախումբ՛ տիկին Աննա
Բուդաղեանի, Աշո Շահխաթունու և Տրդատ Նշանեանի ղեկավարությամբ,
Ազգային Ճակատ միության ներսում՛ վորը կազմված էր մի քանի
կուսակցությունների ու միավորումների, որը տեւեց երեք տարի։
Դերասաների թվում կարելի է նշել ամենահայտնիներից
Պարոն Միշա և տիկին Քնար Ազնավուրեանները և նրանց դուստրը՛
տիկին Աիտա Ազնավուրը Շարլի ծնողներն ու քույրը։
Միշա Ազնավուրեանը, ով թառահար էր, (տեսեք տարբեր էջեր այս նվագարանի
մասին կայքի ցանկում), եղել է նաև թատերախմբի երաժշտական ղեկավարը։



↑ ↑ -  ↓ ↓

@ Կապ դեպի «Թատերական Ներկայացումների Պաստառներ և Դերասաներ» Էջը @


↑ ↑ -  ↓ ↓

→ Քաղվածք Ֆրանսիայի Հայ Թատրոնի Դերասան Սիրակ ←
Միհիրդատ Սուրէնեանի (1909 - 1989 թթ) Կենսագրությունից

↑ Վերադառնալ դեպի Էջի Վերևը ↑

Ծնվել եմ Վանում 1909 թվականի հունվարի 14-ին։

Իմ թատերական գործունեությունը սկսած եմ 1923
թվականին՝ 14 տարեկան հասակէս՝ Խարկով քաղաքում:

Այդ ժամանակները՝ մեր դերասան վարպետներն էին ՝ Հովհաննես
Աբելեանը (1865-1936 թթ), Վահրամ Փափազեանը (1888-1968 թթ),
Արմեն Արմենեանը (Արմենակ Իփեկեան 1871-1965 թթ) և ուրիշներ:

Վերջապես 1930 թվականի փետրվար ամսուն՝ մեկնեցի Փարիզ ուր սպասում
էին մորաքույրս և իր ամուսին Մարկոս Նաթանեանը (պատմագետ):

Առաջին ամսուն իսկ Մարկոս Նաթանեանը ինձ ծանոթացրեց ժամանակին
Պոլիսում իրեն աշակերտ եղած Արտաշէս Գմբէթեանի հետ (դերասան)
և որի միջոցով՝ Տրդատ Նշանեանի, Կոտիկեանի և տեղումս գործող
մյուս դերասանների հետ, որոնք այդ օրերին պատրաստում էին
Շիրվանզադեի «Պատվի Համար»-ը, և ինձ առաջարկեցին խաղալ
Արտաշես Օթարեանի ապերախտ դերը, որ կարողացա հաջող մեջեն
դուրս ելնել՝ արժանանալով նոր ընկերներիս գովասանքին:

Ապրուստ վաստակելու համար դարձա վաճառական՝ ինձ
համար ստեղծելով բավականին բարեկեցիկ վիճակ։

Այդպիսով ես կարողացա այս կամ այն կերպով օգնել որոշ դերասանների:

Արման Կոտիկեանը ինձ ծանոթացրեց այդ ժամանակները մեծ ծավալ
ստացած Հայաստանի Օգնության Կոմիտեի (ՀՕԿ) շրջանին, կարգ մը
ընկերների օգնությամբ և աջակցությամբ ձեռնարկեցի հիմնել
ՀՕԿ-ին կից սիրողներով մի թատերախումբ՝ «Նոր Բեմ» անունով՝
հրավիրելով որպես ղեկավար և դերուսույց այդ ժամանակ
ֆրանսական սինեմայի գլխավոր դիմակայարդար Արչավիր (Աշո)
Շահխաթունին, ներկայացնելով հին և նոր թատերախաղեր
ու իմ ձեռնարկությամբ՝ կարգ մը վերոհիշյալ օպէրէտներ՝
երաժշտական ղեկավարությամբ երաժշտագետ Ալիմ-Շահի:

Թատերախումբը ունեցավ բեղուն գործունեություն
մինչեվ 2-րդ ընդ. պատերազմը և ՀՕԿ-ի լուծումը:

Պատերազմի ընթացքում Խորեն Փափազյեանի ձեռնարկով և
ղեկավարությամբ կազմվեցավ նոր թատերախումբ, որին կոչված
եի լինել գլխավոր սյուներեն մեկը՝ հաճախ պատասխանատու
դերերով և, ինչպես միշտ, որպես թատերախմբի գանձապահ:

Ամբողջ պատերազմի ընթացքում Մութուալիտե մեծ սրահում
ամեն ամիս ներկայացումներ տալով՝ այդ ժամանակները
Գերմանիո մեջ հայ ռազմագերիներուն օգնելու համար Արշակ
Չոպանեանի նախագահությամբ կազմված էր հանձնախումբ մը,
որոնց ընդառաջ գնալով և օգտակար լինելով կազմակերպեցի
ժողովուրդեն շատ սիրված «Սոս և Վարդիթեռ» օպէրէտը
Մութուալիտե մեծ թատերասրահին մեջ՝ մոտ 3000 ունկնդիրներով
և գոյացնելով բավական մեծ գումար՝ ամբողջովին
հատկացնելով հայ գերիներուն՝ ի ձեռամբ Արշակ Չոպանեանի,
որմե ստացած ջերմագին նամակը խունկի պես պահում եմ:

Փարիզի ազատագրումեն անմիջապես հետո կազմվեցավ
Ազգային ճակատ մի նոր միություն՝ միացյալ
կուսակցություններով, կարգ մը միություններով,
որին կից առաջարկվեցավ կազմել նոր թատերախումբ:

Ազգային ճակատի կոմիտեի կողմեն հրավեր ստացա մաս
կազմելու թատերական կազմակերպող հանձնախումբին:

Խումբը կազմվեցավ ղեկավարությամբ տիկին Աննա Բուդաղեանի,
Շահխաթունիի, Տրդատ Նշանեանի, որոնց մեջ և ես, որոշվեցավ
Փարիզի մեջ առաջին անգամ լինելով ամսական վճարել 15
դերասաններին՝ իրենց ընդունակության համաձայն և
երբեմն էլ կարիքին, վճարում ստանալ մերժեցին, և
Աննա Բուդաղեան, Աշո Շահխաթունի և ձեր ծառան՝
տողիս ստորագրող, որպես սիրահոժար մասնակցող:

Բացումը կատարվեցավ մեծ շուքով՝ 1945-ին Ապրիլ
2-ին Շանզելիզեի մեծ թատրոնի մէջ՝ Լեվոն Շանթի
«Կայսր»-ով, և շարունակաբար ամեն ամիս, 3 տարի
խումբը պահելով, 36 ներկայացում տալով:

Ոգեվորված եինք, մանավանդ որ Ազգային ճակատը
ձեռնարկեց աքսիոններու միջոցով գնել Փարիզի
կեդրոնում rue de Trévise դղեականման շենք մը, որուն
կից պիտի կառուցվեր 1000 հոգինոց թատերասրահ:

Վերջապես պիտի ունենայինք մեր թատրոնը, ի՜նչ բաղձալի երազ՝
բայց, ավաղ, ինչպես միշտ, հայկական անհաշտ պառակտումները
և կարգ մը կուսակցության միութենեն քաշվիլը, նույնիսկ
թատրոնի հանդեսն էլ բոյկոտ ընելը մեծ դժվարության
մատնեց հրաշալի թատերախմբին, ազգային ճակատն էլ
ունենալով իր դժվարությունները, չկարողացավ իր
խոստացած նյութական օգնությունը ցույց տալ, և ես
ներկայացումներին մասնակցելով հաճախ պատասխանատու
դերերով, միեվնույն ատեն լինելով վարչության
գանձապահը՝ ամբողջ նյութականը ինձ վրայ ծանրացած՝
պետք է հոգայի դերասաններու ամսականին, թատրոնի
վարձքին, հայտարարություններուն և այլ ծախսերուն:

Հաճախ վարչության ժողովներում Շահխաթունին գոռարում էր,
թե այս խումբը ոչ թե Ազգային ճակատի թատերախումբ
պիտի կոչվի, այլ Սուրէնեան թատերախումբ:

Վերջապես, 3 տարի համառորեն կուրծք տալով դուրսեն և ներսեն
էնդրիքներուն և հաճախ անքուն գիշերներ անցկացնելով ու
մանավանդ վնասելով սեփական գործերուս, որոշեցի հեռանալ:

Հետագայում ազգային թատերախումբը այլեվս գոյութենեն դադրած էր:

Ավելին, ընտանեկան ու նյութական պայմաններս, մանավանդ
զավակներիս կրթությունը լավ աստիճանի հասցնելու խնդիրը ինձ
ստիպեց հեռու մնալ թատերական ասպարեզից, 25 տարի ընթացքում:

Առանց այն էլ Փարիզը կորսնցուցած էր թատերական գլխավոր ուժերը
ու երիտասարդները բացարձակապես չեին հետաքրքրվեր հայ թատրոնով:

Ինչպես երկար տարիներ բացակայելով բեմեն, կազմակերպեցի
1976 թ, շատ դժվարությամբ դերակատարներ գտնելով, «Ուշ լինի,
նուշ լինի»՝ օպէրէտը՝ 67 տարեկան հասակիս ճկունությամբ խաղալով
17 տարեկան ապուշ Արշակի դերը՝ հանդիսականներին ջերմ գոհացում
տալով, և հավատացնելով թե խաղացողը իսկապես մի երիտասարդ էր:

Շատերի խորհուրդով շատ ջանացի երիտասարդներով վերականգնել
նախկին ազգային թատերախումբը, բայց ջանքերս ապարդյուն
անցան՝ չունենալով ոչ մի խրախուսանք:

Սիրակ Սուրէնեան,
Փարիզ, 12 Նոյեմբեր 1980:



↑ ↑ -  ↓ ↓

Սիրակ Սուրէնեան՛ Ֆրանսիայի հայ թատրոնի դերասան, 1948 թվականին


↑ ↑